Արմինֆո. Դեկտեմբերի 13-ին Ցյուրիխում տեղի կունենա Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մասնակից եվրոպական հավաքականների միջեւ վիճակահանությունը: Եվրոպայի ընտրական մրցաշարը կկայանա 2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի մարտը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) մամուլի ծառայությունը:
Ազգային հավաքականները բաշխվել են ըստ հինգ զամբյուղների: Հայաստանի հավաքականը Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, Բելառուսի, Կոսովոյի, Ղազախստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Կիպրոսի, Ֆարերյան կղզիների, Լատվիայի եւ Լիտվայի հավաքականների հետ հայտնվել է չորրորդ զամբյուղում:
Ամբողջությամբ զամբյուղները հետևյալ տեսքն ունեն.
1-ին զամբբյուղ՝ Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Խորվաթիա, Շվեյցարիա, Դանիա և Ավստրիա:
2-րդ զամբյուղ՝ Ուկրաինա, Շվեդիա, Թուրքիա, Ուելս, Հունգարիա, Սերբիա, Լեհաստան, Ռումինիա, Հունաստան, Սլովակիա, Չեխիա և Նորվեգիա:
3-րդ զամբյուղ՝ Շոտլանդիա, Սլովենիա, Իռլանդիա, Ալբանիա, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Ֆինլանդիա, Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Չեռնոգորիա, Բոսնիա և Հերցեգովինա և Իսրայել:
4-րդ զամբյուղ՝ Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Բելառուս, Կոսովո, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Էստոնիա, Կիպրոս, Ֆարերյան կղզիներ, Լատվիա և Լիտվա:
5-րդ զամբյուղ՝ Մոլդովա, Մալթա, Անդորրա, Ջիբրալթար, Լիխտենշտեյն և Սան Մարինո:
Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: