Արմինֆո. ՀԱՊԿ-ում շարունակում են Հայաստանին դիտարկել որպես դաշնակից՝ չնայած միավորմանն անդամակցության սառեցմանը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ամփոփելով Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։
"Ինչպես հայտնի է, Հայաստանը դադարեցրեց աշխատանքը կազմակերպությունում: Դա արտացոլում է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ղեկավարության ՝ այս պահին ձևավորված քաղաքական դիրքորոշումը։ Պետք է միանգամից նշեմ, որ դա անկախ ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ազդել չի կարող ոչ մի պետություն կամ որևէ կազմակերպություն", - ասել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
"Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Իհարկե, Հայաստանի դիրքորոշումը նույնպես քննարկվել է ՀԱՊԿ խորհրդի նիստում", - նշել է Տասմագամբետովը։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ երկիրը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունները հրաժարվել են հատկացնել այդ կառույցի ֆինանսավորման իրենց բաժինը, երկրի ներկայացուցիչները չեն մասնակցում համատեղ զորավարժություններին և հանդիպումներին, սակայն պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու հայտ չի ներկայացրել