


Արմինֆո.ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 28-ի նիստում չի կարողացել խորհրդի նախագահ ընտրել: Այդ մասին ասվում է ԲԴԽ-ի հաղորդագրությունում։
Փաստաթղթում նշվում է, որ, օրենքի համաձայն, ԲԴԽ նախկին ղեկավար Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո ընտրությունները պետք է անցկացվեին 10 օրվա ընթացքում: Սակայն թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ։ Այսպիսով, ԲԴԽ նախագահի լիազորությունները կշարունակի կատարել ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի հանրային հեռուստատեսության հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անձամբ խնդրել է Անդրեասյանին հրաժարական տալ:



