Արմինֆո. Նոյեմբերի 29-ին Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ վերսկսվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով լսումները:
Նիստի ամենասկզբում փաստաբան Արամ Վարդևանյանը մատնանշել է գործի անաչառ քննության անհրաժեշտությունը, սակայն դատավոր Սարգիս Պետրոսյանի դեպքում այդ մասին խոսելու հարկ չկա: Փաստաբանը հիշեցրել է մի փաստ դատավորի կենսագրությունից, որը նախկինում խորհրդարանում առաջադրվել էր իշխող կուսակցության ցուցակով, ինչը, ըստ էության, Սարգիս Պետրոսյանը չի հերքել:
Արամ Վարդևանյանը բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի և հայրենասիրության թեման։ Նա նշել է, որ դատավարության մասնակիցները՝ և Ռոբերտ Քոչարյանը, և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կանգնած էին Ղարաբաղյան շարժման ակունքներում՝ նշանակալի ներդրում ունենալով Լեռնային Ղարաբաղի ազատագրման գործում: "Ի՞նչ է ձեզ համար Ղարաբաղը, և ի՞նչ վերաբերմունք ունեք դրա նկատմամբ", - հարց է ուղղել փաստաբանը դատավորին, հավելելով, որ դա քաղաքական հարց չէ, այն հանրային նշանակություն ունի, որը հաստատված է Հայաստանի անկախության հռչակագրում:
Դատավորն ի պատասխան հայտարարել է, որ ի տարբերություն փաստաբանի, իր զբաղեցրած պաշտոնի բերումով չի կարող իրեն թույլ տալ քաղաքական հայտարարություններ, բայց եթե խոսենք հայրենասիրության մասին, ապա իր համար դրանից բարձր հասկացություն չկա, սակայն, բարձրացված հարցերը կապ չունեն այս դատական գործի հետ։ Այդուհանդերձ, Պետրոսյանը, կոչ անելով Ռոբերտ Քոչարյանին ոտքի կանգնել, հիշեցրել է, որ վերջինս 10 տարի եղել է ՀՀ նախագահ, երեք տարի ՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավար։
Ի պատասխան՝ Վարդևանյանն ասել է, որ իր համար կարևոր էր դա արձանագրելը ։ Դատավորն էլ ավելի հեռուն է գնացել, ասելով, որ ուսումնասիրել է պատմությունը և շատ լավ գիտի պատմական Հայաստանի սահմանները ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, ինչպես նաև գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու փորձի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդված): Թեև 2021 թվականի մարտին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել այդ հոդվածը, և գործը կարճվել էր, 2024 թվականի սեպտեմբերին գործընթացը վերսկսվել է։ Մեղադրանքներն առնչվում են 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ, երբ նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ բողոքի ակցիաներ էր կազմակերպել քվեարկության արդյունքների դեմ: Բողոքի ցույցերը վերաճել էին զանգվածային անկարգությունների Երևանում, որի հետևանքով զոհվել էր 10 մարդ: