
ՙԷյր Արմենիա՚ ավիաընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը` Իզաբելա Մելքումյանը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախագահին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
ՙ
Մեծարգո պարոն Նախագահ, ելնելով ամուսնուս՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից, և հաշվի առնելով, որ որոշ անձինք ի դեմս Ռուբեն Հայրապետյանի՝ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ այնուհետև առևանգել և զրկել ազատությունից իր կամքին հակառակ մոտ երկու ժամ, որի ընթացքում շուրջ քառասուն զինված անձանց ներկայությամբ Ռ. Հայրապետյանը ճնշում է գործադրել՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր ամուսինս Ռ. Հայրապետյանին գումար է պարտք: Սպառնացել են, որ առանց այդ թուղթը ստորագրելու ազատ չեն արձակի: Միայն որոշ լրատվամիջոցների զանգից հետո ազատ են արձակել: Դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն մտահոգված եմ ամուսնուս, ով այժմ գտնվում է Հերացու թիվ 1 հիվանդանոցում և մեր ընտանիքի անդամների անվտանգությամբ:Հաշվի առնելով Ձեր անձը, Ձեր խստապահանջությունը նմանատիպ դեպքերի նկատմամբ՝ խնդրում եմ Ձեզ ապահովել ամուսնուս և մեր ընտանիքի անդամների անվտանգությունը՚,- ասված է նամակում:
Նշենք, որ ՙԷյր Արմենիա՚ ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը հիվանդանոցում ապաքինվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերեացիայում ծեծի ենթարկվելուց հետո: Ավելի վաղ ՀՀ Ոստիկանությունում ԱրմԻնֆո-ին հայտնել են, որ փաստի առնչությամբ քննություն է տարվում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով Արսեն Ավետիսյանի տիկնոջը` Իզաբելա Մելքումյանին, ՙԷյր Արմենիա՚ ավիաընկերության ղեկավարն իր կամքին հակառակ պահվում էր ՀՖՖ-ում: Տիկնոջ հավաստմամբ, «Տարոն Աիաե ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, ով պատք էր տվել «Էյր Արմենիայինե, դիմել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` խնդրելով աջակցել պարտքի վերադարձմանը: Նախօրեին Հայրապետյանը զանգահարել էր Արսեն Ավետիսյանին և հանդիպում նշանակել: Որոշ ժամանակ անց Ա. Ավետիսյանը տնից դուրս էր եկել, հետո զանգահարել էր նրա եղբայրը և ասել, որ Իզաբելայի ամուսնուն ծեծելով, բռնությամբ տարել են ՀՖՖ: Հիշեցնենք, որ տառացիորեն օրերս «Էյր Արմենիանե խոշոր գումար էր ստացել բաժնետոմսերի 49%-ի վաճառքից և մտադիր էր առաջիկայում վերսկսել թռիչքները ուղևորափոխադրումների հիմնական ուղղություններով: Ռուբեն Հայրապետյանը, որոշ տեղեկությունների համաձայն, անմիջականորեն կապված է «Տարոն Ավիայիե շահերի հետ, որն իրականացնում է բեռնափոխադրումներ և ձգտում է ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա ստանալ: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հարցերը լուծում է կոպիտ, հակաօրինական եղանակներով` իր թիկնապահների օգնությամբ: Հասարակայնությունը հիշում է մի քանի տարի առաջ նրան պատկանող «Հարսնաքարե ռեստորանում Հայաստանի ԶՈՒ մայորին մահվան աստիճանի ծեծի ենթարկելու ողբերգական միջադեպը, որից ոչ մի հետևություն չի արվել: Մնում է հուսալ, որ այս անգամ իրավապահ մարմինները, այնուամենայնիվ, պատշաճ ձևով կարձագանքեն ընկերության ղեկավարին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստին: