Արմինֆո. Հայաստանի Պաշտպանության նախարարությունում ապատեղեկատվություն են որակել Ջերմուկի դիրքերից զորքերի հետքաշման մասին լուրերը:
Նշենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերի հայկական հատվածում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները լքում են Ջերմուկի մերձակա դիրքերը։ Գրառմանը կից հրապարակվել էր ռազմական տեխնիկայի կադրերով տեսանյութ։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ապատեղեկատվություն է որակել նման պնդումները՝ կոչ անելով չստուգված տեղեկատվություն չտարածել:
Միեւնույն ժամանակ, ԱրմԻնֆո-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրները նշում են, որ տարածված կադրերը, ընդամենը, հայ զինվորականներին հաստիքային զորավարժությունների ուղարկում է, ուրիշ ոչինչ: