Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Լյու Բինի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, նոյեմբերի 27-ին Պեկինում կայացած հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկուստեք շահագրգռվածությունը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմամբ եւ տարածաշրջանի պետությունների ու նրանց հարեւանների համապատասխան ջանքերի կարեւորությունը:
"Մտահոգություն է հայտնվել Մոլդովայում ստեղծված իրավիճակի առնչուությամբ։ Նշվել է ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ ինտեգրացիոն միավորումների գործունեության մեծ նշանակությունը Եվրասիայում փոխգործակցության և անվտանգության ճարտարապետության կառուցման համար", - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: