Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ-ը դժգոհություն է հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հանդիպումից Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում:
"Լեհաստանի նախագահի այցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտի ԵՄ անդամ երկրների հակաադրբեջանական քաղաքականության ևս մեկ վկայություն է։ Մենք խորապես ցավում ենք Լեհաստանի նախագահի այս քայլի համար։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան այդ ոչ բարեկամական ակտի", - ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասվում է Բաքվի տարածած հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ը լեհական կողմի գործողությունները որակել է որպես "հեռադիտակային շոու" և նշել, որ այդ ակցիայի արդյունքում երկկողմ հարաբերությունները միայն կվատթարանան:
Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երասխ ավանում տեղակայված կետում հանդիպել էր Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ: