Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունում կադրային նոր նշանակումներ են կատարվել:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն, գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար,
գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: