


Արմինֆո. Նոյեմբերի 27-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երասխում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն իրականացնող լեհ դիտորդների հետ: Այդ մասին ասվում է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում։
"Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավարը Մարկուս Ռիտերն է, իսկ տեղակալը՝ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունն ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, նրա խնդիրների մեջ է մտնում իրավիճակի մոնիթորինգն ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի պարեկությունը", - գրել է Լեհաստանի նախագահը՝ զետեղելով լուսանկար։



