Beeline-ը հայտարարում է, որ օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայությունն արդեն հասանելի է նոր հասցեներում։ Մասնավորապես, գերարագ ինտերնետ ծառայությունից այսուհետ կարող են օգտվել նաև Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Շենգավիթ թաղամասերի բնակիչները։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, օպտիկամանրաթելային «Beeline Ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 և 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5400, 7000, 10000 և 13000 դրամ:
«Կատարելագործելով օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) ինտերնետի ծառայությունները` մենք շարունակում ենք ընդլայնել «Beeline Ինտերնետ» ծառայության աշխարհագրությունը: Այժմ օպտիկամանրաթելային գերարագ ինտերնետի մեր պարզ և հարմար ծառայությունները հասանելի են մայրաքաղաքի արդեն թվով յոթ թաղամասերի բնակիչներին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Beeline Ինտերնետ» ծառայության բաժանորդներին հասանելի է Beeline IPTV ծառայությունն ընթացիկ շուկայական գներով: Hi-Line ծառայության գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline ինտերնետ» ծառայությանը` անկախ պայմանագրի ժամկետից: «Beeline Ինտերնետ»-ին միանալու դեպքում Hi-Line ծառայության բաժանորդները կարող են պահպանել գործող ծառայությունը որպես պահուստային: Նրանց կառաջարկվի 4 մբ/վրկ արագությամբ հատուկ սակագնային փաթեթ` ամսական 90 դրամով:
Նշենք, որ ծառայությունը նաև հասանելի է Նորքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաև Ավան թաղամասում: Beeline-ն ակտիվորեն կշարունակի ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում:
Beeline-ի ծառայությունների և «Beeline Ինտերնետ» ծառայության գործողության տարածքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի սպասարկման գրասենյակներում կամ զանգահարելով 100 և 8070 հեռախոսահամարներին։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 219 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: