
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են իրավական հիմքեր ներդնել երեխաներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը սահմանափակելու համար ։ ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը նոյեմբերի 27-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Առեւտրի եւ ծառայությունների մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած փոփոխություններին:
Ներկայացված փաթեթի համահեղինակ Ալխաս Ղազարյանի խոսքով՝ օրինագծով նախատեսվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքի սահմանափակումներ մտցնել մինչև 18 տարեկան անձանց համար: Նրա խոսքով, փաթեթի մշակման համար հիմք են հանդիսացել նման տեսակի խմիչքների զանգվածային օգտագործման վերաբերյալ հանրության շրջանում ոչ անհիմն մտահոգությունները: Ղազարյանը նշել է, որ օրինագծերում ներկայացված է "էներգետիկ ըմպելիք" հասկացությունը և դրա տեսակները:
Սահմանված ժամկետից դուրս այդ տեսակի խմիչքների գովազդը հանգեցնում է վարչական պատասխանատվության: Արգելվելու է նաև սուրճի սարքերի և տեխնիկական այլ միջոցների միջոցով անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը: Առաջադրված նպատակի լուծման գործում, ինչպես նշել է պատգամավորը, չափազանց կարեւոր է հանրային համերաշխությունը։ Այս առումով, Ղազարյանի հաամոզմամբ, անհրաժեշտ կլինի բնակչության իրազեկման աշխատանքներ իրականացնել երկրի դպրոցներում եւ քոլեջներում։
Իր հերթին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, նշել է, որ գործադիրն առաջարկել է մի շարք փոփոխություններ, որոնք տեխնիկական բնույթ են կրում: Կառավարությունում կարևորում են ներկայացված փաթեթը և կարծում են, որ դրա կիրառումը կնպաստի առողջ ապրելակերպի ծրագրի իրականացմանը: Պապոյանը հավելել է, որ օրինագծերի դրույթների կատարման նկատմամբ վերահսկողությունը պետք է փոխանցվի տեղական ինքնակառավարման մարմիններին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ ՝ նախազգուշացնելով երեխաներին էներգետիկ ըմպելիքների վնասակարության մասին: Այդ ըմպելիքներում, ինչպես նշել են գերատեսչությունում, մեծ քանակությամբ կոֆեին, շաքար եւ խթանիչ նյութեր են պարունակվում, որոնք բացասաբար են ազդում նյութափոխանակության վրա: "Էներգետիկ ըմպելիքները չպետք է ներ4առվեն երեխաների սննդակարգում", - ասվում է նախարարության հայտարարությունում: Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը կարող է արտահայտվել արյան ճնշման բարձրացման, սրտի բաբախյունի արագացման, տագնապի գացողության և անհանգստության, քնի խանգարման, ինչպես նաև օրգանիզմի ջրազրկման տեսքով: Ծայրահեղ դեպքերում հնարավոր են սրտի ռիթմի խանգարումներ, երիկամների սուր անբավարարություն և ջղաձգություն:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով ՝ Էներգետիկ ըմպելիքներ օգտագործող երեխաների և դեռահասների թիվը տարեցտարի աճում է։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դպրոցահասակ երեխաների մոտ 40% ը էներգետիկ է օգտագործում, առնվազն, շաբաթը մեկ անգամ: