
Արմինֆո. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունում ստացվող տեղեկատվության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտում կասկածում են Արեւմուտքի հետ մերձեցման Հայաստանի կուրսի անշրջելիությանը։ Վաշինգտոնում ելնում են այն բանից, որ "փող հաշվելու ունակ" հայերը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կգիտակցեն ավանդական տարածաշրջանային կապերի խզումից իրենց սպառնացող անդառնալի վնասը։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱՀԾ կայքում զետեղված հաղորդագրությունում։
Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, ամերիկացիները մտածում են, թե ինչպես թույլ չտալ Երևանին դուրս գալ, այսպես կոչված, ժողովրդավարական ուղուց։ Ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության "ոչ բավարար հուսալի" ուղղահայացն իրենց փորձված կատարածուներով "ամրացնելու" մեջ ։ ԱՄՆ-ի գլոբալիստական "ժողովրդավարացման" շրջանակներում այդպիսին են համարում Արամ Սարգսյանի "Հանրապետություն", Արման Բաբաջանյանի "Հանուն հանրապետության" կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի "Հայաստանի եվրոպական կուսակցությունը", Լևոն Շիրինյանի "Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը"։
"Արդեն սկսվել է արևմտամետ կուսակցությունների քաղաքական "ռասկրուտկան"՝ 2026թ. ընտրություններում նրանց խորհրդարան անցնելն ապահովելու նպատակով: Այդ" ժողովրդավարության անզիջում կողմնակիցների" համար խնդիր է դրվում Հայաստանի գործադիր իշխանության "ձեռքերին խփել", եթե վերջինս հարևան Վրաստանի կառավարության օրինակով մտադրվի առաջնահերթություն տալ հայ ժողովրդի ազգային օբյեկտիվ շահերին, ավանդույթներին և արժեքներին", - նշվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունում:
Դրանում նաև ասվում է, որ հերթական անգամ հավաստի տեղեկատվությունը համոզում է, որ ԱՄՆ-ը չի հրաաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ նպատակ ունենալով լիովին իրեն ենթարկել Հայաստանը: Սակայն այլ երկրներում և տարածաշրջաններում նման փորձը ցույց է տվել, որ այն ավերածություն է բերում։ Դրա օրինակները շատ են Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում։ Առավել վառ օրինակ է Ուկրաինայի ներկայիս վիճակը։