Արմինֆո. Նոյեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը «American Enterprise» ինստիտուտում (AEI) հանդիպել է ավագ գիտաշխատող Դալիբոր Ռոհաչի հետ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, դեսպանը և Դ․Ռոհաչն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին, որոնք ընդարձակվում են դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Անդրադարձ է կատարվել խաղաղության և տարածաշրջանային կարգավորման գործընթացներին։
Դեսպանը կարևորել է կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ որպես տարածաշրջանի տնտեսական իրական ներուժի բացահայտման նախապայման։