Արմինֆո.2026 թվականին Հայաստանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ խորհրդաժողովի (COP17) անցկացման նպատակով ստեղծվել է կազմկոմիտե: Դրա ստեղծման մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, նորաստեղծ կոմիտեն կգլխավորի վարչապետի գլխավոր խորհրդականը, իսկ դրա կազմում կընդգրկվեն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, արտաքին գործերի նախարարի տեղակալը, առողջապահության նախարարի տեղակալը, էկոնոմիկայի նախարարի տեղակալը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, ոստիկանապետը, ֆինանսների նախարարի տեղակալը և այլոք:
Կոմիտեի նախագահին հանձնարարվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում վարչապետին ներկայացնել առաջարկություններ կոմիտեի աշխատանքներին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մեխանիզմների վերաբերյալ: