2014 թվականից սկսված հակաօրինական գործողությունները, որոնք սկսվեցին հայ հասարակության հանդեպ, մասնավորապես, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հանդեպ, արդեն հասել են իրենց գագաթնակետին: Օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել են ՄՀՀ ներկայացուցիչներ, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Հակոբյանը և դատարանում ընկերության շահերի ներկայացուցիչ ԱրմԻնե Հակոբյանը, ընդգծելով, որ իրենք մտադիր են գործի քննությունը հասցնել Եվրոպական դատական ատյաներին:
ՄՀ-նՀ չէր կարելի վաճառել, քանի դեռ չէին ավարտվել Համալիրի հետ կապված բոլոր դատական գործերը, նշում է փաստաբան ԱրմԻնե Հակոբյանը: «Ներկայումս Հայաստանի դատարաններում քննվում են գործեր, որոնք կապված են ՄՀՀ ՓԲԸ հետ, մասնավորապես, ՀՀ կառավարության և ԴԱՀԿ միջև անօրինական պայմանագրի գործը, կապված ՄՀՀ ՓԲԸ սեփականությունը ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռին տեղափոխելու հետ, ինչպես նաև շարժական գույքի նկատմամբ սեփականատերերի պահանջների մասին գործը»,-հայտարարել է ԱրմԻնե Հակոբյանը: Իսկ ամենագլխավորը, նշում է փաստաբանը, դեռ չի ավարտվել ՄՀՀ ՓԲԸ սնանկության գործընթացը, «միգուցե ընկերությունը դեռ ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագիրը»: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչ նկատառումներով է ղեկավարվել ներկայիս գնորդը և ինչպես է գնահատոմ իր ռիսկերը «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպը», ձեռք բերելով վիճարկվող գույքը»,-նշում է փաստաբանը:
Ըստ ընկերության ներկայացուցիչ Կորյոն Հակոբյանի, ՄՀՀ արժեքը ոչ թե նրա շուկայական արժեքի մեջ է, որը վաճառվածից 3-4 անգամ բարձր է, այլ պատմա-մ,շակութային ժառանգությանա: «Հարցն ընդամենը կայանում է նրանում` ուզո՞ւմ ենք մենք պահպանել այդ ժառանգությունը, թե՞ մեզ զվարճանքի ևս մի նոր համալիր է հարկավոր»,-հայտարարել է Կորյոն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը 7 անգամ հանվել է աճուրդի: Մեկնարկային գինը - 19 մլրդ.350 մլն.դրամ (մոտ 46 մլն.դոլար): ԴԱՀԿ պարզաբանումներում նշվում է, որ շենքն օտարելու մասին որոշումը պայմանավորված է պետության հանդեպ նրա ունեցած 10.2 մլրդ.դրամ պարտքով: Բացի այդ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՄՀՀ հանդիսանում է գրավի առարկա: Համալիրը պատկանում է «Բամո» ընկերությանը, որի հիմնադիրներն են` ռուսաստանյան հայտնի գործարարներ – Մուրադան եղբայրները: «Բամո»-ն Համալիրը ձեռք էր բերել 2005 թվականի օգոստոսին, 5.7 մլն.դոլարով, իսկ 2006-2009 թվականներին կատարել մոտ 15 մլն.դոլարի ներդրումներ: ՄՀՀ շենքը հանդիսանում է խորհրդային վերջին ժամանակաշրջանի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը: