Արմինֆո. Արցախցիների կենսաթոշակային կուտակումները լիովին ապահով վիճակում են: Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հավաստիացրել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։ "Այդ հիմնադրամների գոյության հետ կապված խնդիրներ չկան", - նշել է նա։
ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ այլևս ոչինչ չի կարող ավելացնել՝ հաշվի առնելով այ0դ հարցով Սահմանադրական դատարան դիմելու առկայությունը:
Ի պատասխան այն դիտարկմանը, թե արցախցիները կցանկանային օգտվել իրենց կուտակումներից, Նուրբեկյանը նշել է. "Քանի որ ԱԺ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան, ես ոչինչ չեմ կարող ասել ։ Որոշումները կկայացվեն, բայց ֆոնդերի հետ կապված խնդիրներ չկան, փողը ապահով պահվում է>:
Ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն, իր հերթին, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ պատերազմից և տեղահանությունից հետո շատ արցախցիներ հույս ունեին օգտվել իրենց կենսաթոշակային խնայողություններից: Մինչդեռ, նշել է ընդդիմադիրը, Հայաստանի իշխանությունները խլել են Արցախի քաղաքացիների կենսաթոշակային կուտակումները և սկսել են տնօրինել դրանք իրենց հայեցողությամբ: <Եթե նրանք Արցախի Հանրապետության քաղաքացուն ավտոմատ կերպով Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավական դաշտ են տեղափոխում, ապա ինչու այդքան հետևողական չեն բոլոր հարցերում, մասնավորապես, բոլորին քաղաքացիություն շնորհելու հարցում>, - ասել է Խաչատրյանը։
2024 թվականի նոյեմբերի սկզբին հաղորդվել էր, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խնդրանքով Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ ("Հայաստան" և "Պատիվ ունեմ") դիմել են Սահմանադրական դատարան ՝ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային հաշիվներում առկա միջոցների հարցով։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ թվով պատգամավորական ստորագրություններ են հավաքվել (ընդհանուր թվի 1/5-ը) ։ Պատրաստվում են բողոքարկել 2024 թվականի հունիսին խորհրդարանի կողմից "Կուտակային կենսաթոշակների մասին" օրենքում ընդունված փոփոխությունը, որով ղարաբաղցիների կուտակումները, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, ավտոմատ կերպով տեղափոխվում են ՀՀ կուտակային համակարգ ։ Պատգամավորները պահանջում են ստուգել "Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին" օրենքի 8.1-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը: Նշված հոդվածն ԱԺ որոշմամբ լրացվել է 2024 թվականի հունիսին։
Կուտակային կենսաթոշակային համակարգը Ղարաբաղում ներդրվել է ՀՀ-ից անմիջապես հետո ՝ 2019 թվականի հունիսին՝ նույնական պայմաններով։ Դրան մասնակցել են 1974 թվականին ծնված և ավելի փոքր քաղաքացիներ, իսկ կենսաթոշակային հատկաացումների կեսը կատարել է կառավարությունը։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայից և նրա բնակչության բռնի տեղահանումից հետո Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենքում փոփոխություններ, որոնցով նրանց կուտակային հաշիվներն ավտոմատ կերպով (ոչ իրենց հայեցողությամբ) շարունակում են գործել ՀՀ-ում: