Արմինֆո. Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին կոչ է արել չհրապարակել սպառազինության գնումների մասին չճշգրտված տեղեկատվություն:
«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ:
Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում:
Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Նշենք, որ հնդկական ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Հայաստանի կողմից Հնդկաստանից այս կամ այն սպառազինություն գնելու մասին ։ Ընդ որում, ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն ոչ մի կերպ չէր արձագանքել հնդկական կողմի նման արտահոսքին ։ Սակայն անցած շաբաթ ընդդիմությունը սուր քննադատության ենթարկեց Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը այն բանի համար, որ այն ոչինչ չի անում երկրի անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող նման խիստ գաղտնի տեղեկատվության տարածումը կասեցնելու համար։ Ընդդիմությունում նշել են, որ Հայաստանը դարձել է, մի տեսակ, գովազդային վահանակ Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար։