Արմինֆո.Երկկողմ և բազմակողմ օրակարգը, ինչպես նաև COP29-ի շրջանակում ընթացող բանակցություններն են Բաքվում քննարկել Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Անալենա Բերբոքը և Ջեյհուն Բայրամովը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով ԱՀ ԱԳՆ-ը, նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, ադրբեջանահայկական կարգավորման վիճակը, խաղաղ գործընթացում առկա խնդիրները: Բայրամովը հերթական անգամ բողոքել է, իբր, "իր երկրի դեմ կանխակալ և անհիմն զրպարտչական արշավի համար" ։