Արմինֆո. Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Բաքվում կլիմայի 29-րդ խորհրդաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բեռլինը հանդես է գալիս իշխանությունների քննադատների ազատ արձակման օգտին, և ինքը այդ հարցը բարձրացնելու է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանում ձերբակալված կլիմայական ակտիվիստների և ընդդիմադիրների մասին հարցին ի պատասխան:
"Անկախ կլիմայական այս խորհրդաժողովից՝ մարդու իրավունքներին անռչվող իրավիճակը միշտ եղել է Գերմանիայի և Ադրբեջանի կառավարության միջև քաղաքական քննարկումների մի մասը։ Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը տագնապ է հարուցում: Մեծ տագնապ են առաջացնում լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների եւ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները։ Կան նաև Գերմանիայի հետ սերտորեն կապված դեպքեր, ինչպիսիք են Գուբադ Իբադօղլուի երկրից հեռանալու արգելքը, որի մասին ես մանրամասն խոսեցի այստեղ իմ վերջին այցի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո ունեցած քննարկումների ընթացքում: Այս թեմայով հանդիպումներ դեռ կլինեն։
Ես՝ որպես Գերմանիայի արտաքին գործերի նախարար, կցանկանայի ասել, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 76 անդամների մուտքի արգելքը միանգամայն անընդունելի է։ Դրանք վերաբերում են նաեւ Բունդեսթագի գերմանացի անդամներին եւ անհամատեղելի են Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի պարտավորությունների հետ", - ըստ Turan-ի՝ ընդգծել գերմանացի դիվանագետը: