Արմինֆո. ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտների հետ քննարկել է Արցախից հայերի զանգվածային տեղահանության և նրանց վերադարձի իրավունքի միջազգային մեխանիզմների հարցերը:
«Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՛՛Wine & Talk՛՛ միջոցառումը, որի ընթացքում համալսարանի շրջանավարտների հետ քննարկեցինք Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները, Ադրբեջանի ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը։
Քննարկեցինք Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանման ու դրա համար պատասխանատվության, արցախահայության վերադարձի իրավունքի միջազգային մեխանիզմների հարցեր», - հաղորդել է Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: