Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Դադունցին նշանակել է արդարադատության նախարարի տեղակալ: Որոշումը, ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի, վարչապետը ստորագրել է նոյեմբերի 21-ին:
Դադունցը (ծնված 1993 թ.) ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2023թ. օգոստոսից հանդիսանում է "Հայաստանի արբիտրաժային-հաշտարարական կենտրոն" հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, որպես կենտրոնի համահիմնադիր կազմակերպության ներկայացուցիչ, 2019թ.նոյեմբերից ՝ ՀՀ արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրեն: