Արմինֆո.Թուրքիայում վստահեցնում են. Հայաստանի տարածքով տրանսպորտային երթուղին կվերահսկվի Ադրբեջանի կողմից։ Այդ մասին հայտնի է դարձել ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի հրապարակումից։
"COP29-ում Թուրքիայի տրանսպորտի նախարարը քննարկել է "Զանգեզուրի միջանցքը"՝ որպես նախագիծ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Այդ երթուղին պետք է անցնի Հայաստանի տարածքով և գտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հայաստանը, մի երկիր, որը միջանցքը կկիսի, նույնիսկ չի հիշատակվել", - Twitter-ի (X) իր միկրոբլոգում ուշադրություն է հրավիրել լրագրողը ՝ հրապարակելով թուրք պաշտոնյայի ելույթի տեսանյութը։
Փաստորեն, այդպիսով թուրքական կողմն ապացուցում է բազմաթիվ հայ փորձագետների մտավախություններն առ այն, որ Անկարան և Բաքուն մտադիր են օկուպացնել ՀՀ ողջ տարածքը և խաղաղության ոչ մի դարաշրջանի սպասելու հարկ չկա: Իսկ Հայաստանի գործող իշխանությունների անվերջանալի զիջումները միայն հեշտացնում են Հայաստանը գրավելու թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը։