Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ռիո դե Ժանեյրոյում "Մեծ քսանյակի" (G20) համաժողովի հարթակներում քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և հարատև խաղաղության հաստատումը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հաղորդագրությունում։
Նրա խոսքով՝ զրուցակիցները քննարկել են Լիբանանում հակամարտության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը, որը լիովին համապատասխաներ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւին եւ թույլ տա սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիներին վերադառնալ իրենց տները: "Նրանք նաև քննարկել են Գազայում առկա մարդասիրական ջանքերն ու պատերազմը դադարեցնելու և բոլոր պատանդների ազատ արձակումն ապահովելու անհրաժեշտությունը: Այնուհետև նրանք քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հաստատման կարևորությունը", - նշվում է Միլլերի հաղորդագրությունում։