Արմինֆո.ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով Ծովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար:
Ծովինար Խաչատրյանը (ծնված 1981թ.) հանրային կապերի ոլորտում ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ: Եղել է ԿԸՀ նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ արդարադատության նախարարի, Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների մամուլի քարտուղար: Եղել է "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնի հանրային կապերի համակարգող, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային կապերի փորձագետ և խորհրդատու: 2018-2019թթ. եղել է ArmDaily լրատվական կայքի տնօրեն, գլխավոր խմբագիր:
2024թ. մայիսից մինչև նոյեմբերի 17-ը եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի խորհրդական:
Նա բանասիրական գիտությունների թեկնածու է: Դասավանդում է Վ.Բրյուսովի անվան համալսարանում: