Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով Նորայր Շողիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական: Այդ մասին Նորայր Շողիկյանը գրել է Facebook-ի իր էջում։
«Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ, թողնում եմ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը:
Շնորհակալություն եմ հայտնում լրագրող գործընկերներիս, մամուլի քարտուղար կոլեգաներիս, նախարարության ամբողջ թիմին՝ շուրջ 9-ամսյա աշխատանքի համար:
Մամուլի քարտուղարի պատասխանատու ու դժվարին աշխատանքն ինձ վստահելու համար շնորհակալ եմ նախկին նախարար Գրիգոր Մինասյանին:
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ այսօրվանից զբաղեցնելու եմ Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը», - գրել է Շողիկյանը:
Հիշեցնենք, որ Շողիկյանը արդարադատության նախարարի մամուլի քարտուղար էր նշանակվել 2024 թվականի փետրվարի 26-ին։
Նորայր Շողիկյանը 2016-2022թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը, PR և հաղորդակցական տեխնոլոգիաների մագիստրատուրան: 2018-2021թթ. աշխատել է <Արմենպրես> լրատվական գործակալությունում` որպես թղթակից: 2019-2020թթ. զբաղեցրել է <Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին> ՓԲԸ տնօրենի ռեֆերենտի պաշտոնը ՝ կատարելով մամուլի քարտուղարի պարտականությունները: 2020-2021թթ. աշխատել է <Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>ՓԲԸ-ում ՝ որպես մամուլի քարտուղար: 2021-2024թթ. աշխատել է <Հանրային հեռուստաընկերություն> ՓԲԸ-ում ՝ որպես լրատվական ծառայության տնտեսական և քաղաքական լրագրող: