
Հայաստանի խոշորագույն տրանսպորտային ընկերություններից մեկը` «Սպայկան», որն զբաղվում է նաև պահածոյացված գյուղմթերքի մթերումներով և արտադրությամբ, սեպտեմբերին կբացի թարմ բանջարեղենի և մրգերի վերամշակման խոշոր ձեռնարկություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ընկերության նախագծերի կառավարման վարչության ղեկավար Կարեն Բաղդասարյանը, նոր ձեռնարկությունը, որը հագեցված կլինի ժամանակակից իտալական սարքավորումներով, կլինի խոշորագույնը երկրում և կտա տարեկան 40 մլն.միավոր արտադրանք – հյութեր, նեկտարներ, մարինացված բանջարեղեն, որը կարտահանվի Ռուսաստան: Նրա խոսքով, ընկերությունն արդեն շրջանակային համաձայնագրեր է ստորագրել ռուսաստանյան խոշորագույն դիստրիբյուտորների ու մեծածախ ցանցերի հետ:
«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: Ներկայումս «Սպայկա»-ն Հայաստանի առաջատար բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որն իրականացնում է միջազգային ավտոբեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ Բաղդասարյանի խոսքով, բողկի նախատեսվող արտահանումը տարեկան կազմում է 9 հազար տոննա: «Մի քանի տարի առաջ ընկերությունում եկան եզրակացության, որ կորիզավոր (ծիրան, կեռաս, դեղձ) պտուղներն ընկերությանն առաձնակի մրցակցային առավելություններ չեն տալիս: Որոշում ընդունվեց ներդրումներ կատարել փակ հողին»,-պատմում է նա: 2015 թվականի մարտի 21-ին տեղի ունեցավ Green House ժամանակակից էներգախնայող ջերմոցային համալիրի բացումը, որը ֆինանսավորել էին ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկի հետ համատեղ: 30 հա մակերեսով ջերմոցներում արտադրվում է բողկ, որի հիմնական մթերողն էլ հանդիսանում է «Սպայկան»: Ըստ Բաղդասարյանի, բողկը բավական հաջողությամբ է արտահանվում Եվրոպա: Այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում նաև իրանական շուկա դուրս գալու ուղղությամբ:
Խոսելով գյուղմթերքի արտահանման ընդհանուր միտումների մասն, Բաղդասարյանը նշել է, որ արտահանող ընկերությունների համար սեզոնն սկսվեց հունիսին, և արդեն կարելի է ասել, որ նախորդ տարվա համեմատ այս տարի բերքատվությունն աճել է 10-15 անգամ: Վերջին անգամ ծիրանի, դեղձի, կեռասի բերքի մասին բարձր ցուցանիշներ արձանագրվել էին 2009 թվականին: Ընթացիկ տարում արդեն արտահանվել է 20 հազար տոնա կորիզային կուլտուրա, որի 15%-ն ընկնում է Սպայկային: «Ընդհանրապես, թարմ մրգերի և բանջարեղենի արտահանման գծով ընկերության մասնաբաժինը շուկայում կազմում է 65%: Արտահման ծավալները հանրապետոյթունից 2013 թվականին կազմել էին 16 հազար տոննա, 2014-ին`20 հազար տոննա, իսկ 2015-ին` արդեն 40 հազար տոննա: Ապրանքների հիմնական խմբերն են կորիզային պտողները (ծիրան, դեղձ, նեկտար, կեռաս), խաղող, խնձոր, տանձ, սունկ, կանաչի, ինչպես նաև արմատային բանջարեղեն (կաղամբ, կարտոֆիլ, սոխ, գազար) և բանջարեղեն (պղպեղ, լոլիկ, վարունգ, բողկ): Ընդ որում, մենք կապող օղակ չենք հանդիսանում ֆերմերի և վերջնական գնորդի միջև, այլ ինքներս ենք հանդիսանում ֆերմերների հաճախորդները, մթերելով, արտադրելով և արտահանելով ապրանքը»,-նշել է Բաղդասարյանը: Նրա խոսքով, Հայաստանի արտահանվող մրգերի ու բանջարեղենի 99% մատակարարում է ԱՊՀ երկրներ, իսկ միայն 1%-ը`Եվրոպա: «Եվրոպայի պարենային ցանցերի առումով առայժմ գոյություն ունի Global Gap սերթիֆիկացման պրոբլեմը, իսկ ռուսաստանյան շուկայի հետ վաղուց ենք աշխատում, և ադ ողղությամբ պահանջարկը միշտ էլ գերազանցում է առաջարկը»,-նշել է Բաղդասարյանը:
Նշենք, որ «Սպայկա» ՍՊԸ բացի բեռնափոխադրումներից, 2010 թվականից զբաղվում է փաթեթավորման նյութերի արտադրությամբ, եվրոպական ստանդարտներով, որոնցով Հայաստանից արտահանվում է սառեցվբած ձուկը: 2011 թվականից ընկերությունը գործարկեց պահածոյացման նոր գիծը, «Արարատֆուդ» և «Արարատֆրուտ» սեփական ապրանքանիշերով: Ընմերությունը նախատեսում է նոր ներդրումներ կատարել նաև ջերմային տնտեսությունների զարգացման նախագծերին: