Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ չափահաս պացիենտի արվել է ոսկրածուծի ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում: Այդ մասին հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառաայությունը:
«Պացիենտը Լալա Բախտիկյանն է: 44-օրյա պատերազմում որդու զոհվելուց 3 տարի անց նորից պետք է մայրանար. հղիության 34 շաբաթականում էր, երբ ախտորոշվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ:
Թեև այս փոխպատվաստման 20 տոկոս դեպքերում ելքն անբարեհաջող է լինում, իսկ 15-20 տոկոս դեպքերում փոխպատվաստումից հետո հիվանդությունը կրկնվում է, միևնույնն է ալոգեն փոխպատվաստումը սուր լիմֆոբլաստային լեյկոզի բուժման միակ հնարավորությունն է, շատ երկրների առողջապահական համակարգերի համար անհասանելի բարդագույն բժշկական միջամտություն», - ասվում է հաղորդագրությունում: