Արմինֆո.2024 թվականի ընթացքում Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 10 անչափահաս։ Այդ մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան։
Նրա խոսքով ՝ նման վիճակագրությունը չի կարող մտահոգություն չառաջացնել, քանի որ անգամ մեկ երեխայի մահը միշտ ողբերգություն է։ Հաճախ, ինչպես նշել է խորհրդարանականը, մահվան պատճառը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն է, երբ ծնողները երեխաներին նստեցնում են մեքենայի առջևի նստատեղին: Պատգամավորը կոչ է արել գործադիր իշխանություններին լրջորեն զբաղվել այս խնդրի լուծմամբ, և բյուջետային միջոցների տնտեսումն այս հարցում ուղղակի անտեղի է: Աշխարհում չկան այնպիսի երկրներ, որտեղ երեխաներին նստեցնեն առջեւի նստատեղին ։