Արմինֆո. ԱՄՆ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնիա Բլինքենը և Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու կարևորությունը:
Ինչպես հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:
"Քարտուղարն ու արտաքին գործերի նախարարը քննարկել են դիվանագիտական կարգավորմանը հասնելու ուղղությամբ ընթացիկ ջանքերը, որն իրականացնում է ՄԱԿ-ի ԱԽ 1701 բանաձեւը եւ թույլ է տալիս Լիբանանի եւ Իսրայելի քաղաքացիներին վերադառնալ իրենց տները: Քարտուղարը կրկնել է, որ ժամանակն է վերջ տալ Գազայի հակամարտությանը, ապահովել պատանդների ազատ արձակումը, ավելացնել մարդասիրական օգնությունը եւ ճանապարհ ստեղծել Գազայում պաղեստինցիների համար, որպեսզի նրանք կարողանան վերականգնել իրենց կյանքը: Քարտուղարն ու արտգործնախարարը խոսել են նաև Հարավային Կովկասում արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու կարևորության մասին", - նշել Է Միլլերը։