Արմինֆո.Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ՄԱԿ-ի կլիմայի հարցերով 29-րդ գագաթնաժողովի հարթակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևն ի պատասխան հայտարարել է, որ կողմերի միջև շարունակվում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, "այդ պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, լուրջ առաջընթաց կա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում, իրականացվել է ոչ միայն սահմանազատում, այլև ավելի քան 12 կիլոմետր երկարությամբ սահմանագծի սահմանագծում, և հանձնաժողովի վերջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացն առաջ մղելու շուրջ":
Այնուհետև, ավանդույթի համաձայն, Ալիևը բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից և պահանջել է փոխել այն։