Արմինֆո. Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել է ազատամարտիկների պանթեոնը: Այդ մասին հաղորդում է «Գեղարդ» հիմնադրամը:
«2023 թվականին՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո, ադրբեջանական ագրեսիան ուղղվեց Ստեփանակերտի հայկական ժառանգության ու հետքի ոչնչացմանը։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարներից երևում է, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը թիրախավորված պղծում և ոչնչացնում է Արցախի եղբայրական գերեզմանոցներն ու արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները», - ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։