Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները Ծաղկաձորում մասնակցել են անվտանգության և պաշտպանության խորհրդաժողովին: Այդ մասին ասվում է Twitter-ի (X) միկրոբլոգում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
«Քննարկվել են զինվորական ծառայության մեջ կանանց դերի եւ զինվորների հոգեկան առողջության հարցերը: Բանակն, առաջին հերթին, տղամարդիկ և կանայք են", - նշվում Է Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրությունում։