Արմինֆո.Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը մտադիր է այցելել Հայաստան։ Այդ մասին հաղորդում է վրացական ambebi.ge պարբերականը՝ վկայակոչելով Թունբերգի զրույցը Tbilisi Pride-ի տնօրեն Թամար Ջակելիի հետ:
Նրա ասելով՝ Գրետան Թբիլիսիում որոշել է միավորվել ադրբեջանցի, հայ եւ վրացի ակտիվիստների հետ եւ ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովի (COP29) Ադրբեջանում անցկացման խնդրի վրա:
Պարբերականը գրում է, որ Գրետա Թունբերգը բոյկոտել է COP 29-ը և մտադիր է Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո մեկնել Հայաստան՝ տեղի ակտիվիստների հետ ակցիաներ անցկացնելու նպատակով: