Արմինֆո. Չնայած COP29-ում Հայաստանից մի քանի ներկայացուցիչների գրանցմանը՝ նրանք չեն ժամանել միջոցառմանը։ Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
Նրա ասելով՝ Ադրբեջանը հրավերներ է ուղարկել Կոնվենցիայի բոլոր կողմերին, այդ թվում ՝ Հայաստանին։ COP29-ին Հայաստանի պատվիրակության չմասնակցելն ադրբեջանցի նախարարը համարել "բաց թողնված հնարավորություն" Երևանի համար:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վրա տարվող աշխատանքին՝ մինչև տարեվերջ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից։ Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել է, որ համաձայնագրի հոդվածների հիմնական մասն արդեն համաձայնեցված է։ "Սակայն կան դեռեւս չհամաձայնեցված պահեր", - ըստ "Թուրան"-ի՝ ասել է Բայրամովը:
Ուշագրավ է, որ Կլիմայի խորհրդաժողովի բացման օրբ Ադրբեջանի պետության հետ փոխկապակցված մեդիա ալիքներից մեկը՝ Baku TV-ն, թողարկել է հաղորդում, որում նշվել է, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմեկնի Բաքու COP29-ին և չընդունի Ադրբեջանի պայմանները, Հայաստանի գոյությունը հարցականի տակ կդրվի։