Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի աջակցությամբ աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի վրա: Ինչպես հաղորդել է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ում (X), այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին:
"Ադրբեջանի եւ Հայաստանի հիդրոլոգների եւ ինժեներների խումբը համատեղ աշխատում է մեր գործուն աջակցությամբ՝ անդրսահմանային գետերի համար ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի վրա", - հայտարարել է Լիբբին:
Թե ինչ աշխատանքի մասին է խոսքը՝ առայժմ անհասկանալի է, քանի որ Հայաստանի իշխանություններն այդ մասին ոչինչ չեն հաղորդել։