Arminfo.info


 Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024 16:10
Նաիրա Բադալյան

«Իմ տունը իմ ամրոցն է» բանաձևը պետք վերաձևակերպել «մեր պետությունն է մեր ամրոցը». Փաշինյան

«Իմ տունը իմ ամրոցն է» բանաձևը պետք վերաձևակերպել «մեր պետությունն է մեր ամրոցը». Փաշինյան

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհավորել բոլորին տեղական ինքնակառավարման օրվա առիթով, գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: «Արդեն ասվեց, որ Հայաստանի Հանրապետությունում խոշորացման շատ մասշտաբային բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ էլ մեր ոչ բոլոր հարցերի պատասխաններն են տրված: Մասնավորապես, կարծում եմ, որ դեռևս քննարկման հարց է համայնքների խոշորացումը շարունակելու, որոշակի բանաձևով ի լրումն հասցնելու հարցը, որն իհարկե որոշակի քննարկումների փուլով պիտի անցնի:

 

Բայց ուզում եմ նաև կիսվել ձեզ հետ, որ վերջին շրջանում մի շարք աշխատանքային քննարկումների և այցերի արդյունքում ես որոշակի լարվածություն ունեմ՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակչություն ունեցող համայնքների իրադրության հետ, որովհետև չխոշորացվելու և սուբվենցիոն ծրագրերի մասշտաբի պակասության բերումով, ակնհայտորեն, մենք ճեղք ենք ստանում չխոշորացված և խոշորացված համայնքների միջև: Չնայած՝ սուբվենցիայի համակարգում որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները մեծացնենք, նաև որոշակի այլ դոտացիոն բանաձևերով ենք աջակցություն ցուցաբերում, բայց իմ մտավախությունը հետևյալն է, որ միևնույն է՝ այս միջոցներով մենք այս ճեղքը չենք կարողանալու ոչ միայն լրացնել, այդ ճեղքը շատ մեծ տեմպերով է աճում: Նրանք, ովքեր եղել են համայնքներում, սա ակնհայտ, առաջին հայացքից երևացող հանգամանք է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ սա մի հարց է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ պետք է անպայման քննարկել, քանի որ խնդիրը միայն քաղաքական քննադատությունը չէ, այլ նաև այն իրողությունը, որ կա այսօր այդ համայնքներում:

 

Երկրի ղեկավարը կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների օրակարգի շարունակականությունը սոցիալ-հոգեբանական իմաստով: «Քաղաքացին պետք է ճանաչի այն մեխանիզմները, որի գործարկման միջոցով տեղի են ունենում կամ տեղի չեն ունենում այն փոփոխությունները, որոնք ինքն ակնկալում է»,- ասել է վարչապետը և ընդգծել համայնքի բնակիչների համար «համայնք» հասկացությունն ավելի պարզ և ընկալելի դարձնելու կարևորությունը, քանի որ, ըստ վարչապետի, ի վերջո և՛ «համայնք», և՛ «պետություն» հասկացությունները կոլեկտիվ ջանքի արդյունքում կյանքը բարելավելու գործիքներ են: «Այս համատեքստում, շատ է խոսվում ապակենտրոնացման մասին, մեծ հաշվով՝ խոսքը լիազորությունների և իշխանության ապակենտրոնացման մասին է: Եվ քաղաքական իմաստով պետք է արձանագրենք, որ մենք այդ որոշումը՝ ամենակարևոր որոշումներից մեկը, որն իմիջիայլոց դե ֆակտո որոշում է, կայացրել ենք, և այդ որոշումը հետևյալն է, որ առաջինը՝ դե յուրե որոշումը, որ համամասնական ընտրակարգով է տեղի ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և երկրորդը՝ դե ֆակտո ընտրությունները չեն կեղծվում, և քաղաքացիները ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո ընտրում են իրենց համայնքը, իրենց ավագանուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ընդգծել է՝ կարևոր է, որ լիազորությունների հետ նաև պարտականությունների և պատասխանատվության ապակենտրոնացում տեղի ունենա, ինչը վերաբերում է ոչ միայն ավագանուն և համայնքին, այլ նաև բնակչին և քաղաքացուն: «Պետք է արձանագրեմ, որ շատ մեծ ճեղք կա քաղաքացու, պետության և համայնքի միջև, և այդ ճեղքը երևում է Հայաստանի շատ քաղաքացիների շեմքից դուրս և շեմքից ներս իրավիճակներում, որովհետև շատ քննարկված հարց է մեզնում հատկապես՝ բազմաբնակարան շենքերի պարագայում, որ շեմից ներս մարդու վերաբերմունքը միջավայրին ուրիշ է, շեմքից դուրս բոլորովին ուրիշ: Այստեղ է, որ այս ճեղքն առաջանում է, որովհետև սկսած շքամուտքից, բակից՝ քաղաքացին, մարդն այլևս չունի այն վերաբերմունքը, ինչ վերաբերմունք որ ունի դռնից ներս, որովհետև այդտեղ մեր սոցիալ հոգեբանությունը ձևակերպված է «իմ տունն իմ ամրոցն է» խոսույթի և ասացվածքի ներքո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարական հասարակությունում կառավարման մասով առնվազն պետք է մի փոքր հրաժարվել «իմ տունը իմ ամրոցն է» բանաձևից կամ մի փոքր այն վերաձևակերպել: «Մենք պետք է մեր սոցիալ-հոգեբանությունը որոշակիորեն փոխենք՝ արձանագրելով, որ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է, որի շեմքից ներս մենք, իհարկե, ունենք անձեռնմխելի իրավունքներ, բայց շեմքից դուրս նաև՝ որոշակի պատասխանատվություն ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած պետություն նույնպես համայնքային կազմակերպման ավելի լայն մի կառույց է:

 

Վարչապետն այդ համատեքստում կարևորել է հանրության վերաբերմունքը համայնքի, պետության նկատմամբ և ընդգծել սոցիալ-հոգեբանական մակարդակում որոշ ավանդույթների փոփոխության կարևորությունը: «Շատ ավանդույթներից մենք ուղղակի պետք է հրաժարվենք: Դրանք այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են պետականության, համայնքի բացակայության պայմաններում, որովհետև դրանք ավանդույթներ են այն մասին, որ մենք անկախ պետություն պետք է չլինենք, մենք համայնքային կառավարում չպետք է ունենանք, մենք պետք է ունենանք բդեշխային կառավարում, մենք պետք է ունենանք օկուպացիոն կառավարում: Հետևաբար, շատ ավանդույթներ կան, որ հենց այս տրամաբանության մեջ են»,- նշել է երկրի ղեկավարը:

 

Վարչապետն ընդգծել է, որ պետք է տարբերել ավանդույթները և հստակ շեշտադրում դնել այն ավանդույթների վրա, որոնք պետական են, համայնքային են և որոնք նպաստում են տեղական ինքնակառավարման և պետական ինստիտուտների կայացմանը՝ որպես համընդհանուր բարեկեցության գործիք:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել է Տեղական ինքնակառավարման օրվա առիթով և նշել, որ ՏԻՄ-ն այն ոլորտներից է, որտեղ գրանցվել են հաջողություններ. «Այստեղ ես պետք է գնահատանքի հատուկ խոսքեր ասեմ Կառավարության անդամներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին, որովհետև առանց այդ համագործակցության հնարավոր չէր դա անել: Նորից ուզում եմ կիսել իմ համոզվածությունը, որ այդ հաջողությունները միանշանակ և աներկբայորեն կապված են ժողովրդավարության հետ, այդ հաջողությունները կապված են ընտրությունների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ ձևավորելու այդ ավանդույթի ներդրման հետ»:

 

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով ֆիլմը:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լենդրուշիկ
Любимый Руководитель и Великий Полководец.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մենք հիշում ենք մեր նախնիների սխրանքը". Հայաստանում անցկացվել են ռուսաց լեզվի և մշակույթի Միր կենտրոնների սաների միջոցառումները ՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին
Հայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանցՀայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանց
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը
ՆԳՆ-ը հաղորդել է ՆԳՆ-ը հաղորդել է "Մայր Հայաստան" խմբակցության անդամի ընտանիքի ավտոմեքենայի հրկիզման համար կասկածվող անձի ձերբակալության մասին
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
"Հարսանիք լեռներում" գործողության 33-րդ տարեդարձի առթիվ հասարակական-քաղաքական գործիչներն այցելում են "Եռաբլուր" զինվորական պանթեոն
Հայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներիցՀայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներից
1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ
ԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներինԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներին
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
ՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազ
2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
ՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելովՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով
ՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումներիՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումների
Ֆրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակինՖրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակին
Ալիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթինԱլիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետԱմենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
Հայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարարՀայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարար
"Ապրելու երկիր". Հայաստանի սահմանամերձ մարզերի բնակչությունը 7 տարում կրճատվել է ավելի քան 41 000-ով
Հայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդըՀայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդը
Սկսվել է մրցավազք Սկսվել է մրցավազք "առաջին ընդդիմադիրի" կոչման համար. Հայկ Կոնջորյանը՝ վարչապետին անվստահության նախաձեռնության մասին
ԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասինԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Մշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջՄշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասինՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասին
ԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիրԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիր
Բնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանանԲնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանան
Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասինՀայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասին
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևըՎաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
ՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումըՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցինՀայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցին
Գյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերըԳյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերը
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՌուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետԵրևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետ
Արայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանըԱրայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  իրականացման ընթացքըՓաշինյանի գլխավորությամբ քննարկել են ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  իրականացման ընթացքը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Զախարովա. ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության ուղեծիր ներքաշելու կուրսըԶախարովա. ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության ուղեծիր ներքաշելու կուրսը
«Որտե՞ղ». Հայաստանի ԳԱԱ-ում ներկայացվել է Կոլյա Ստեփանյանի ՝ ադրբեջանական շրջապատումից հայ զինծառայողների դուրս բերման մասին գիրքը«Որտե՞ղ». Հայաստանի ԳԱԱ-ում ներկայացվել է Կոլյա Ստեփանյանի ՝ ադրբեջանական շրջապատումից հայ զինծառայողների դուրս բերման մասին գիրքը
Փոխվարչապետը կարևորում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  իրականացրած ծրագրերըՓոխվարչապետը կարևորում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  իրականացրած ծրագրերը
Համահայկական միությունը խստորեն դատապարտում է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքի գործողությունները ԲաքվումՀամահայկական միությունը խստորեն դատապարտում է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքի գործողությունները Բաքվում
"Միասին" շարժումը սատարել է Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը և առաջարկել իր թեկնածուին
Հայաստանը 69-րդ հորիզոնականն է զբաղեցրել  ՄԱԶԾ մարդկային զարգացման ինդեքսումՀայաստանը 69-րդ հորիզոնականն է զբաղեցրել  ՄԱԶԾ մարդկային զարգացման ինդեքսում
Մարտուն Գրիգորյան. Կառավարող կուսակցությունը չի կարողանում համակերպվել Գյումրիի ընտրությունների արդյունքների հետՄարտուն Գրիգորյան. Կառավարող կուսակցությունը չի կարողանում համակերպվել Գյումրիի ընտրությունների արդյունքների հետ
ԱԺ պատգամավոր. Բռնությունը, ատելությունն ու անհանդուրժողականությունը խրախուսվում են երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմիցԱԺ պատգամավոր. Բռնությունը, ատելությունն ու անհանդուրժողականությունը խրախուսվում են երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից
Հայաստանի քաղաքացիներին չի ոգևորել Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը . հարցումՀայաստանի քաղաքացիներին չի ոգևորել Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը . հարցում
Հայաստանում աջակցել են Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու Փաշինյանի որոշմանը. հարցումՀայաստանում աջակցել են Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու Փաշինյանի որոշմանը. հարցում
Հայաստանում հարցվածների մեծ մասը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակմանը՝ նախքան դրա ստորագրումը. հարցումՀայաստանում հարցվածների մեծ մասը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակմանը՝ նախքան դրա ստորագրումը. հարցում
"Պատիվ ունեմ" խմբակցությունը պատրաստ է պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնի համար
Պապիկյանն ու Դենդիասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցերՊապիկյանն ու Դենդիասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր
Ընդդիմադիր խմբակցությունը պատրաստ է աջակցել ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանըԸնդդիմադիր խմբակցությունը պատրաստ է աջակցել ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը
Հայաստանում մանկական պոռնոգրաֆիա տարածելու համար տղամարդ է կալանավորվելՀայաստանում մանկական պոռնոգրաֆիա տարածելու համար տղամարդ է կալանավորվել
Դատախազը դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացման համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացման համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը
Թեւանյան. Թեւանյան. "Մայր Հայաստան" խմբակցության անդամի ընտանիքի ավտոմեքենայի հրկիզումը քաղաքական ենթատեքստ ունի
Խորհրդարանի  նիստն սկսվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկմամբԽորհրդարանի  նիստն սկսվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկմամբ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման