Արմինֆո.Հազիվ թե Հայաստանի իշխանությունները շտապեն դուրս գալ Եվրասիական միությունից (ԵԱՏՄ)։ Այդ մասին "Աբզաց"-ին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ։
"Եվրասիական միությանն անդամակցությունը օգուտ է բերում Հայաստանին և հանդիսանում է տնտեսական աճի գլխավոր գործոնը, որը ցույց է տալիս Հայաստանը վերջին շրջանում, հիմնականում, կապված Ռուսաստանի Դաշնության դժվարությունների, պատժամիջոցների և այլ խնդիրների հետ ։ Նա դրանից օգուտ է քաղում որպես մաքսային լոգիստիկ հանգույց, որպես ռելոկանտների ու կապիտալների ապաստանի վայր, ուստի սեփական նախաձեռնությամբ Եվրասիական միությունից դուրս գալու հարցում նա չի շտապի ։ Բայց ես չեմ բացառում, որ վաղ թե ուշ պարոն [վարչապետ Նիկոլ] Փաշինյանի նոր բարեկամները կամ, ավելի ճիշտ, նրա հին բարեկամները, նրանք կարող են նրանից պահանջել ընդգծված լոյալության դրսևորում այս հարցում", - ասել է նա։
Միևնույն ժամանակ, Զատուլինն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի կառավարությունը ցանկություն է դրսևորում նվազագույնի հասցնել մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), իսկ հեռանկարում ընդհանրապես դուրս գալ դրանից:
"Դա արդեն տեղի է ունեցել, ես նկատի ունեմ հարաբերությունների սառեցումը։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, դադարեցրել է, ըստ էության, իր անդամակցությունը ։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում կարող է հարց առաջանալ Գյումրիի ռուսական ռազմակայանի ճակատագրի մասին։ Առավել ևս, որ Փաշինյանը, չլինելով վարչապետ, ակտիվորեն կողմ էր, որ ռուս զինվորականները հեռանան Հայաստանից", - հավելել է ռուս պատգամավորը