Արմինֆո.Հարավային Կովկասում կայունությունը կարեւոր նշանակություն ունի նաեւ Եվրամիության եւ Կենտրոնական Ասիայի միջեւ ավելի լայն հարաբերությունների ապագայի համար: Ինչպես հաղորդել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին Twitter-ի (X) իր միկրոբլոգում, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
"Մեր ընդհանուր շահերից է բխում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է:
Այդ խաղաղությունը հասանելի է: Դրա համար անհրաժեշտ է երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրել, ինչը և մենք ցանկանում ենք ։ Այստեղ ես կցանկանայի վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը ձեր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին աջակցելուն", - ասել Է Մակրոնը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ֆրանսիան համակողմանի աջակցություն է ցուցաբերում ԵՄ ռազմավարության, Տրանսկովկասյան միջանցքի նախագծի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնության շրջանակներում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին: "Մեկը չպետք է իրականացվի առանց մյուսի", - ամփոփել է Ֆրանսիայի ղեկավարը:
Հիշեցնենք, որ հանդիպման շրջանակներում Մակրոնն ու Տոկաևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում, ի թիվս այլ բաների, նաև լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Ավելի վաղ Տոկաևը նաև պատրաստակամություն էր հայտնել Ալմաթիի հարթակը տրամադրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար: