Արմինֆո.Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցնելու "Հայրենիքի պաշտպան" ծրագիրը: Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 7-ին կառավարության նիստում ։
Ծրագիրը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսները ավարտելուց հետո կառավարության սահմանած կարգով շարքային եւ սպայական կազմի համար պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ 5 տարի ծառայության ժամկետ սահմանելով, ինչպես նաեւ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ծառայությունից արձակվելու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու դեպքում նրանց հոնորարի սահմանում:
Սույն կարգավորումները տարածվում են միայն ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա և չեն կարող կիրառվել ազգային անվտանգության մարմիններում (սահմանապահ զորքերում) ծառայություն անցնող զինծառայողների նկատմամբ:
<Հարկ է նշել, որ ՀՀ զինված ուժեր են տեղափոխվում սահմանապահ զորքերում առնվազն 6 ամիս ծառայած զինծառայողներ, ովքեր արդեն անցել են համապատասխան պատրաստություն և ծանոթ են սահմանապահ ծառայության առանձնահատկություններին, իսկ դա պահանջում է երկար ժամանակ, մինչդեռ, ՀՀ զինված ուժերից սահմանապահ ծառայության տեղափոխված զինծառայողներին նախապատրաստելու համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ:
Բացի այդ, Սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից կստանձնեն ողջ հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությունը, որի համար լրացուցիչ կադրեր կպահանջվեն, որոնք կարող են համալրվել նաեւ "Հայրենիքի պաշտպան " ծրագրի միջոցով", - ասվում է ԱԱԾ-ի ներկայացրած նախագծում: