Արմինֆո. Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման նախադրյալներ կան, բայց դրան խանգարում են Արևմուտքի երկրները՝ գործելով իրենց շահերից ելնելով ։ Նոյեմբերի 7-ին այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպման ժամանակ։
"Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը։ Իրավիճակը մնում է բարդ, սակայն դրա բարելավման նախադրյալներ կան, դրան խանգարում են արտաքին խաղացողները, որոնք գործում են, մեղմ ասած, ոչ բարենպաստ նպատակներով, նախեւառաջ՝ Արեւմուտքի երկրները", - ասել Է Շոյգուն, հաղորդում Է "Ինտերֆաքսը":
"Դա միայն հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ", - հայտարարել է նա:
Նշենք, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա 12-րդ հանդիպումը տեղի է ունենում այսօր Մոսկվայում ՝ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ: Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը: