Արմինֆո. #Առավելագույնը100դրամ նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 6-ին հավաքվել է 3871 ստորագրություն, ընդհանուր 2 օրվա ընթացքում արդեն՝ 6895 ստորագրություն։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ՝ նոյեմբերի 6-ին հաշվետու լինելով Երևանի քաղաքապետարանի որոշմամբ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանում տրանսպորտի ուղեվարձի եռապատիկ թանկացումը կանխելու ակցիայի շրջանակում կատարած աշխատանքի մասին։
«Շեշտում եմ, դեռ Կենտրոնից դուրս չենք եկել: Վաղը շարունակում ենք։ Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա եւ 100 դրամ վճարելու հնարավորություն ունենանք։ Հարցերի համար զանգեք 094 19 99 55 համարով», - հավելել է Մարությանը։
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նա հայտարարել է, որ իրենք մտադիր են հնարավորինս շատ ստորագրություն հավաքել, քանի որ այդ խնդիրն առնչվում է Հայաստանի ավելի քան 650 հազար քաղաքացիների, հավելելով, որ առնվազն այդքան ձայն են իրենք մտադիր հավաքել:
"Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ուղեվարձի թանկացում տեղի չունենա։ Ինչպես Տարոն Մարգարյանի օրոք 100 դրամը չդարձավ 150 դրամ, այնպես էլ Տիգրան Ավինյանի օրոք 100 դրամը չի դառնա 300 դրամ", - ամփոփել է Մարությանը:
Հիշեցնենք, որ մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ: Այդ մասին մայիսի 6-ին քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ հաղորդել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ի սկզբանե նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ։ Սակագները հաշվարկված կլինեն տարբեր ժամանակահատտվածների համար՝ 70 րոպե, 24 ժամ, 7 օր, 30 օր, 90 օր և մեկ տարի: Նախագծի համաձայն, 70 րոպե տևողությամբ մեկանգամյա էլեկտրոնային տոմսի մոտավոր արժեքը (երեք ուղևորության համար) կկազմի 300 դրամ, համարժեք թղթային տոմսը կարժենա 280 դրամ: 24 ժամյա էլեկտրոնային տոմսը (ութ ուղևորության համար) կարժենա 880 դրամ, իսկ թղթային տոմսը ՝ 900 դրամ: 7 - օրյա տոմսը (30 ուղևորություն) էլեկտրոնային տարբերակով կարժենա 4800 դրամ, թղթային տոմսը ՝ 4990 դրամ: 30 օրվա բազմակի օգտագործման տոմսով մեկ ուղևորությունը կարժենա 260 դրամ, իսկ էլեկտրոնային տոմսով ՝ 250 դրամ: 30 օրվա և 60 ուղևորության համար էլեկտրոնային անցաթուղթը կկազմի 10 800 դրամ, թղթային անցաթուղթը ՝ 10 998 դրամ: 90 օրվա և 180 ուղևորության էլեկտրոնային տոմսը կարժենա 23 994 դրամ, իսկ թղթայինը՝ 24 984 դրամ: 365 օրվա և 1000 ուղևորության էլեկտրոնային տոմսը կարժենա 106 000 դրամ, իսկ թղթայինը՝ 110 000 դրամ: