Արմինֆո.Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն իր առաջին այցն է կատարել Հայաստանի երկրորդ քաղաք:
«Բարի լույս, Գյումրի՛։ Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի առաջին այցը Շիրակի մարզ և հայկական յուրահատուկ հումորի քաղաք Գյումրի սկսվում է Ս. Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցուց։ Շնորհակալ ենք ապահով տեղ հասնելու համար և ուրախությամբ սպասում ենք Ձեզ՝ գյումրեցիներիդ հետ հետաքրքիր հանդիպումներին։ Քաղաքն արթնանում է…», - նշվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ, որին կից հրապարակված են Բուշի՝ Գյումրի այցի մեկնարկի կադրերով լուսանկարներ: