Արմինֆո.Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նոր նախագահ կարող է դառնալ Կոտայքի նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Սոցցանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջից տեղեկանում ենք, որ նախօրեին Մեսրոպյանի թեկնածությունը քննարկվել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության նիստում: Որոշում է կայացվել նրա թեկնածությունն առաջարկել կառավարությանը։
Մեսրոպ Մեսրոպյանը մարզպետ է եղել 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիս։ Եղել է նաև ՀԾԿՀ անդամ։
ՀԾԿՀ նախկին նախագահ Գարեգին Բաղրամյանը մոտ մեկ ամիս առաջ հրաժարական է տվել։