Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկներ։ Այս մասին, ինչպես հաղորդել է "Լուրեր"-ը, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը ։ Նա, մասնավորապես, նշել է, որ դա պայմանագրի տեքստի 11-րդ խմբագրումն է։
Նշենք, որ այսօր ԱԺ հանձնաժողովներում լսումների ժամանակ Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հավաստիացրել էր, որ հայկական կողմը պատասխան առաջարկ չի ստացել Ադրբեջանից: