Արմինֆո. "Լաբիրինթոս" օպերա-պաստիչիոյի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Հայաստանում։ Օպերայի գաղափարի և սցենարի հեղինակ հայազգի Օլեգ Թումանովը որոշել է այն ցուցադրել, նախ, իր պատմական հայրենիքում՝ նախքան ներկայցման եվրոպական բեմերում հայտնվելը:
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 28-ին, 29-ին, 30-ին կներկայացվի պաստիչիո օպերան, որն աշխարհում նմանը չունի: Սա պոստմոդեռն թատրոնի բոլորովին նոր ստեղծագործություն է՝ հիմնված Բախի, Մոցարտի, Ռոսինիի, Դոնիցետիի, Օֆենբախի, Գունոյի, Բիզեի, Չիլիի, Շարպանտիեի, Սեն-Սանսի, Վերդիի, Կալմանի, Ջենքինսի երաժշտության բնօրինակ լիբրետոյի վրա:
"Լաբիրինթոս" օպերայում ներգրավված են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը: Ելույթ կունենան նաև աշխարհահռչակ թատրոնների, այդ թվում ՝ Լա Սկալայի, Քովենթ Գարդենայի, Վերոնայի թատրոնի, Մետրոպոլիտեն օպերայի, ռուսական Մեծ և Մարիինյան թատրոնների օպերային երգիչներ (բարիտոն Վասիլի Լադյուկ, տենոր Յարոսլավ Աբաիմով, բարիտոն Արտյոմ Գառնով, սոպրանո Քրիստինա Գոնցա, Մարիա Բուինոսովա և Քրիստինա Պոնոմարյովա, մեցցո-սոպրանո Անաստասիա Լեպեշինսկայա):
Օպերայի երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Դմիտրի Վոլոսնիկով, դիրիժոր ՝ Հարություն Արզումանյան, խմբավար ՝ Նարինե Ոսկանյան, Ռեժիսոր-խորեոգրաֆ՝ Իվան Ֆադեև, բեմի նկարիչ՝ Ելենա Սոլովյովա: Նախագծի ղեկավար ՝ Անի Եփրիկյան:
"Ինձ համար շատ կարևոր է այս օպերան Հայաստանում բեմադրելը։ Հայտնի է, որ հայ հանդիսատեսը շատ լավ ճաշակ ունի և շատ պահանջկոտ է։ Ես վստահ եմ, որ այս եզակի օպերան դուր կգա հայ հանդիսատեսին, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ մենք կներկայացնենք վերջին 300 տարվա ընթացքում ստեղծված լավագույն օպերային արիաները", - նշել Է Օլեգ Թումանովը:
Ինչպես ասվում է օպերայի հայաստանյան պրեմիերայի կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրությունում, "Լաբիրինթոսն" ամենևին էլ Մինոտավրոս հրեշ չէ կամ խճճված անցումներ հին եգիպտական տաճարներում ՝ առանց ելքի հույսի: Ընդհակառակը, երբեմն դրա շուրջ թափառելը կարող է վերակառուցել գիտակցությունը: Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում իր դրամատուրգիայով և կոմպոզիցիայով եզակի «Լաբիրինթոս» օպերա-պաստիչիոյի հերոսների հետ:
Նշենք, որ պաստիչիոն օպերա է, որի երաժշտությունը փոխառված է մի քանի կամ (ավելի հազվադեպ) մեկ կոմպոզիտորի նախկինում գրված տարբեր օպերաներից։ Իր մեկ այլ իմաստով պաստիչիո տերմինը կիրառվում է նաև մի քանի հեղինակների կողմից մաս առ մաս ստեղծված երաժշտական կոմպոզիցիաների համար: