Արմինֆո. Անհրաժեշտ է արագացված կարգով իրականացնել Ադրբեջանի հետ սահմանային միջանցքի կառուցման նախագիծը և ավարտին հասցնել "Հյուսիս-Հարավ" միջանցքի շինարարությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է IRNA-ն։
Նա հավելել է, որ այդ երթուղու կարևորության առնչությամբ նախագիծը պետք է հնարավորինս շուտ ավարտվի:
Իսկ երեկոյան հայտնի է դարձել, որ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կմեկնի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովին (COP29): Այդ մասին ԻՌՆԱ-ին հաղորդել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հաբիբուլլահ Աբբասին։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովն ամենամյա հանդիպումների շարք է, որն անցկացվում է 1995 թվականից։ Այս Համաժողովների նպատակն է ստուգել մասնակիցների առաջընթացը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) գործով կլիմայի փոփոխության զսպման գործում: Այդ ամենամյա համաժողովի 29-րդ նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը Բաքվում: