Արմինֆո. «ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը: Այդ մասին ասվում է «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում:
«Արդարադատության նախարարությունը փաստել է, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը: Այդ պատճառով նոյեմբերի 4-ին` ժամը 11:00-ից, «ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:
Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին», - ընդգծվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 35 տարվա պատմություն ունեցող "ԳՈՅ" թատրոնը կառավարության որոշմամբ միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին: Սակայն " ԳՈՅ " թատրոնի դերասանական և ստեղծագործական կոլեկտիվը դեմ է որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ իրենց թատրոնում: Միավորման մասին կառավարության որոշումը վիճարկվում է դատարանում: