Արմինֆո. Հայաստանում մեկնարկում է ջրծաղիկի դեմ պատվաստումների ծրագիրը։ Այդ մասին նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարում իրականացվել է ջրծաղիկի դեմ պատվաստանյութերի գնման գործընթաց, ինչը թույլ է տալիս սկսել բուն իմունիզացման գործընթացը: Ըստ այդմ, ազգային ծրագրում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ ։ Պատվաստումներում առաջնահերթությունը տրվելու է նախազորակոչային տարիքի անձանց և զորակոչիկներին, որից հետո ծրագրում կներգրավվեն տարբեր տարիքի երեխաներ:
Անահիտ Ավանեսյանը նաև հաղորդել է, որ ամփոփ տվյալներով, այս տարվա վեց ամիսների ընթացքում երկրում արձանագրվել է մանկական մահացության, չարորակ նորագոյացությունների և սիրտ - անոթային հիվանդությունների նվազում: Նախարարությունը շարունակել է ընդլայնել սքրինինգային ծրագրերի և առողջ ապրելակերպի քաղաքականության իրականացումը:
Միեւնույն ժամանակ, ինչպես իր ելույթում նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ, ինչը 5,3 մլրդ դրամով պակաս է, քան՝ 2024 թվականին: