Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին այցելել է Սյունիքի մարզի Որոտան գյուղ:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը, նա տեղում ծանոթացել է գյուղի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: